Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն այսօր Երեւանի Հանրապետական ստադիոնում անցկացնում է Եվրոպայի առաջնության երրորդ ընտրական հանդիպումը:
Մրցակիցը Անդորրայի հավաքականն է: Այսօրվա հանդիպումը պատմության մեջ կմտնի որպես Հայաստանի ազգային հավաքականի 100-րդ գոլի հանդիպում: Անդորրայի հետ խաղի արդեն 4-րդ րոպեին Գեւորգ Ղազարյանը բացեց հաշիվը եւ դարձավ հոբելյանական գոլի հեղինակը:
Սակայն դրանով մեր հավաքականն այսօր բավարարվել չի ցանկանում: Առաջին խաղակեսում գոլի հեղինակ դարձան նաեւ Հենրիխ Մխիթարյանն ու Յուրա Մովսիսյանը: Հայաստանը նաեւ չորրորդ գնդակը խփեց, սակայն խաղից դուրս վիճակի պատճառով գոլը չգրանցվեց: Հանդիպումը շարունակվում է:





























