Austrian Airlines ավիաընկերության օդանավը, որը Պեկին-Վիեննա չվերթ էր կատարում, հարկադիր վայրէջք է կատարել Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում՝ սանհանգույցի հետ կապված խնդիրների պատճառով:
Դոմոդեդովո օդանավակայանի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Մոսկվայի ժամանակով 14:25-ին օդանավը վայրէջք է կատարել՝ սանհանգույցի տեխնիկական մշակման անհրաժեշտության պատճառով:
Լրատվամիջոցները հայտնում են, որ անձնակազմը Մոսկվայում վայրէջք կատարելու թույլտվություն է խնդրել լցված զուգարանների պատճառով, ինչի հետեւանքով ուղեւորները դրանցից օգտվել չեն կարողացել. մինչ նշանակման վայր հասնելը օդանավը դեռ մի քանի ժամ էլ պետք է թռչեր:
Պեկին-Վիեննա օդանավը թռիչքը շարունակել է ժամը 15:48-ին:





























