Սան Ֆրանցիսկոյում գողացել են Սուրբ Դոմինիկի եկեղեցում պահվող սուրբ մասունքը, որը հավատացյալները համարում էին Աստծու Խաչի կտորը:

Փայտի փոքրիկ կտորը, որը ենթադրաբար թվագրվում է 325 թվականով, պահվում էր խաչի ձեւ ունեցող տապանի մեջ:

Եկեղեցու ապակեպատ խցում, որտեղ պահվում էր մասունքը, մնացել է միայն մոմե կնիքը:

Հոգեւորականները չարագործին կոչ են արել հոգու խորքում ուժ գտնել եւ վերադարձնել գողոնը: Ընդ որում, նրանք խոստանում են ոչ մի հարց չտալ:

Սան Ֆրանցիսկոյի ոստիկանությունը հետաքննում է միջադեպը: