Ճապոնիայի հյուսիս-արեւելքում ավելի քան 10 հազար մարդու են տարհանել Mindulle թայֆունի պատճառով, հայտնում է NHK հեռուստաալիքը:

Թայֆունն օվկիանոսի կողմից երեկ հասել է Տոկիոյին եւ մոտակա շրջաններին՝ բերելով հորդառատ անձրեւներ, փոթորիկ: Գետերը վարարել են, առաջացել է սողանքի վտանգ: Զոհվել է մեկ մարդ, ավելի քան 60-ը վիրավոր են:

NHK-ի տեղեկություններով՝ Հոկայդո կղզում տները լքելու կարգադրություն է ստացել 10 հազար 157 մարդ:

Տոկիոյի եւ Տիբայի շրջաններում թայֆունը վնասել է 62 տուն: