Եվրախորհրդարանի հունգարացի պատգամավոր Դիերդ Շոֆլինն առաջարկել է սահմանին խոզի գլուխներ կախել Հունգարիա մտնել փորձող փախստականներին վախեցնելու համար: Այս մասին հայտնում է The Independent-ը:

Պարբերականը հիշեցնում է, որ վերջերս Հունգարիայի սահմանին բազուկի տեսքով խրտվիլակներ էին ամրացրել, որոնց վրա մարդու դեմք էր պատկերված: Դրանք պետք է վախեցնեին Հունգարիա ժամանող փախստականներին:

Սակայն այդ նախաձեռնությունն առաջ էր բերել հասարակության դժգոհությունը: Այն ժամանակ Շոֆլինը Թվիթերում գրել էր, որ խոզի գլուխներն ավելի շատ կվախեցնեին միգրանտներին:

The Independent-ի փոխանցմամբ՝ հունգարացի քաղաքացկան գործչին սուր քննադատության են արժանացրել այդ առաջարկի համար: