Oxfam բարեգործական կազմակերպությունը Բրիտանիայի կառավարությանը մեղադրել է սպառազինությունների վաճառքի մասին համաձայնագրի խախտման մեջ Եմենում կռվող Սաուդյան Արաբիային զենք մատակարարելու պատճառով, հայտնում է BBC-ն:

Կազմակերպությունը նախարարների կաբինետին մեղադրել է սաուդցիներին զենք վաճառելու գործարքին հավանություն տալու մեջ: Oxfam-ի կարծիքով Սաուդյան Արաբիային զենքի մատակարարումները նպաստում են պատերազմի շարունակմանը, որի հետեւանքով արդեն 2.8 մլն մարդ փախստական է դարձել:

Զեկույցում նշվում է, որ կառավարությունը, մասնավորապես, մոլորության մեջ է գցել խորհրդարանին:

«Ռմբակոծություններից եւ ռազմական գործողությունների կանոնները խախտելու հետեւանքով տուժել են դպրոցներ, հիվանդանոցներ եւ բնակելի տներ»,- ասված է զեկույցում:

Բրիտանական կառավարության ներկայացուցիչը վստահեցրել է, որ նախարարները գոհ են  եղել այն երախշիքներից, որոնք նրանց տրամադրել է զենքը գնող կողմը: