Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի չորրորդ տուրում Հայաստանի հավաքականը Երեւանի Հանրապետական ստադիոնում 4:0 հաշվով ջախջախեց Անդորրայի հավաքականին:
Հայաստանի հավաքականը հաշիվը բացեց արդեն 4-րդ րոպեին: Գեւորգ Ղազարյանը տուգանայինի գծից հուժկու հարվածով գրավեց Գոմեսի դարպասը: Ղազարյանը խփեց մեր հավաքականի հարյուրերորդ հոբելյանական գնդակը:
16-րդ րոպեին Յուրա Մովսիսյանը օգտվեց Անդորրայի պաշտպանության սխալից, մենմենակ դուրս եկավ մրցակցի դարպասապահի դեմ, ու թեեւ Գոմեսը սկզբում փրկեց դրությունը, սակայն Հենրիխ Մխիթարյանի հարվածն անվրեպ էր` 2:0:
Ուղիղ 16 րոպե անց Մովսիսյանն իր նպատակին հասավ: Սարգիս Հովսեփյանի անցումից եւ փոխանցումից հետո Մովսիսյանն իր գնդակը խփեց:
Ընդմիջումից հետո հաշիվը ջախջախիչ դարձրեց Մարկոս Պինեյրո Պիզելին` 4:0 եւ Հայաստանի հավաքականը 7 միավորով առնվազն մի քանի ժամ կգլխավորի B խմբի մրցաշարային աղյուսակը: Տեղին է նշել, որ երբեւէ մեր թիմը աշխարհի ու Եվրոպայի ընտրական մրցաշարերում խմբի առաջատար չի եղել:
Նշենք, որ Հայաստան-Անդորրա խաղին «Հրազդան» մարզադաշտում հետեւել է նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Երեւանի ժամանակով 23:30-ին կմեկնարկեն Մակեդոնիա – Ռուսաստան եւ Սլովակիա – Իռլանդիա հանդիպումները:
| B խումբ | Խ | Հ | Ո | Պ | Գ | Մ |
| Հայաստան |
4 | 2 | 1 | 1 | 9-4 | 7 |
| Իռլանդիա |
3 | 2 | 0 | 1 | 5-3 | 6 |
| Ռուսաստան |
3 | 2 | 0 | 1 | 5-3 | 6 |
| Սլովակիա |
3 | 2 | 0 | 1 | 3-3 | 6 |
| Մակեդոնիա |
3 | 1 | 1 | 1 | 4-3 | 4 |
| Անդորրա |
4 | 0 | 0 | 4 | 1-11 | 0 |
Անդորրայի հետ խաղով Հայաստանի հավաքականն ավարտեց մրցաշրջանը: Գարնանը մեր թիմն առաջին խաղում Երեւանում կընդունի Ռուսաստանի թիմին:




























