Օգոստոսի 23-ին Ռիգայում ԱՄՆ-ը եւ Բալթիկայի երկրները համատեղ քաղաքական հայտարարություն են ընդունել պաշտպանության ոլորտում համագործակցության մասին: Փաստաթուղթն ընդունվել է Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեի, ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի, Լատվիայի եւ Էստոնիայի նախագահներ Ռայմոնդ Վայոնիսի եւ Թոմաս Իլվեսի հանդիպմանը: Այս մասին նշված է Լիտվայի նախագահական պալատի մամուլի հաղորդագրության մեջ:

Հանդիպման մասնակիցները քննարկել են Բալթիական տարածաշրջանի պաշտպանության ամրապնդման հարցերը, նաեւ այն, թե ԱՄՆ-ը ինչ եղանակով կկարողանա միանալ ՆԱՏՕ-ի արեւելյան թեւին, երկրների էներգետիկ եւ միջուկային անվտանգության հարցեր:

Հանդիպմանը շեշտադրում է կատարվել տարածաշրջանում ԱՄՆ ուժերի ներկայության կարեւորության վրա, ընդգծվել է Վարշավայում ՆԱՏՕ-ի ղեկավարների հանդիպմանը հայտարարված պարտավորությունների իրականացման ձգտումը, ինչպես նաեւ միջազգային ռազմական ուժերում ներդրումներ կատարելը:

Հայտարարության մեջ նշված է, որ զսպման ազգային ջանքերը պատասխանում են հիբրիդային եւ կիբերնետիկական արտաքին սպառնալիքներին, էնէրգետիկ անվտանգությանը, սահմանների պաշտպանությանը, նաեւ այն հարցին, որ ենթակառուցվածքների արդյունավետ պաշտպանությունը ԱՄՆ եւ Բալթյան երկրների համագործակցության հիմնական առաջնահերթություններից մեկն է։