Ճապոնիայում Pokemon Go–խաղի պատճառով մահացու ելքով առաջին միջադեպն է գրանցվել, գրում է Bloomberg–ը:

Ճշգրտում են, որ վարորդը, որը իր սմարթֆոնով այդ խաղն էր խաղում, մի կնոջ է վրաերթի ենթարկել: Ստացված վնասվածքներից նա մահացել է:

 Պարբերականը գրում է, որ 39-ամյա վարորդը երկու հետիոտնի է վրաերթի ենթարկել: Խաղը մշակող Niantic-ի ներկայացուցիչները իրենց ցավակցությունն են հայտնել զոհված կնոջ հարազատներին: