Կիեւի մոտ Բելոցերկովի շրջանի վարչակազմի շենքում պայթյուն է որոտացել, հաղորդում է «112 Ուկրաինան»՝ վկայակոչելով Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության Կիեւի մարզային վարչության մամուլի ծառայությունը:

«Օգոստոսի 25-ին ժամը 04.05-ին Բելոցերկովի շրջանի օպերատիվ-դիսպետչերական ծառայություն ահազանգ է ստացվել, որ Յարոսլավ Իմաստունի փողոցում շրջանային վարչակազմի շենքի առաջին հարկում անհայտ պայթուցիկ սարք է պայթել»,-ասված է հաղորդագրությունում:

Փրկարարները պարզել են, որ պայթյունից հետո հրդեհ չի առաջացել, սակայն վնասվել են շինության դռներն ու պատուհանները: Նշվում է, որ պայթյունի հետեւանքով ոչ ոք չի տուժել:

Ներկայումս դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինների աշխատակիցները: