Թեքսասում 82-ամյա Ռենե Նեյրան եւ նրա 18-ամյա թոռնուհի Մելանի Սալազարը լրատվամիջոցների եւ սոցցանցերի հերոսներ են դարձել՝ միասին ընդունվելով նույն քոլեջ, հաղորդում է Yahoo!News-ը:
Մելանին իր Twitter-ի հետեւորդներին պատմել է, որ կսովորի իր պապիկի հետ: «Ես այնքան եմ հպարտանում իմ պապիկով»,- նշել է ուսանողուհին: Նրա թվիթն արագորեն տարածվել է եւ արժանացել հազարավոր հավանությունների եւ վերահրապարակումների:
Ռենեի եւ Մելանիի պատմությունը հետաքրքրել է միջազգային առցանց լրատվամիջոցներին: Քոլեջում նրանց առաջին օրվա (օգոստոսի 27-ին) մասին գրել են մասնավորապես, BuzzFeed-ը, ABC News-ն ու Huffington Post-ը: Բացի այդ, պապիկին եւ թոռանն առաջարկել են Good Morning America հեռուստաշոուի հերոսներ դառնալ:
Yahoo!News-ի փոխանցմամբ, Սալազարը ազատ արվեստեն կսովորի, իսկ Նեյրան՝ տնտեսագիտություն: Քոլեջից հետո տղամարդը որոշել է ընդունվել Թեքսասի համալսարան:
Մելանին խոստովանել է, որ պապի օրինակը ոգեւորում է իրեն շարունակել ուսումը:































