Կուբայի եւ ԱՄՆ-ի միջեւ 50 տարվա ընթացքում առաջին առեւտրային չվերթն իրականացնող ինքնաթիռը Ֆորտ-Լոդերդեյլ քաղաքից (Ֆլորիդայի նահանգ) օդ է բարձրացել դեպի կուբայական Սանտա-Կլարա, հայտնում է ABC հեռուստաալիքը: Չվերթն իրականացնում է ամերիկյան JetBlue ընկերությունը: Ինքնաթիռում 150 ուղեւոր կա:
Օգոստոսի 31-ից մինչեւ հոկտեմբերի 29-ը JetBlue-ի թռիչքները կիրականացվեն շաբաթը երեք անգամ, իսկ հոկտեմբերի 30-ից ամենօրյա կդառնան:
Կանոնավոր ավիահաղորդակցության վերականգնումը 2015-ի հուլիսին հարաբերությունների կարգավորման փուլում երկու երկրի միջեւ ձեռք բերված ամենանշանակալի համաձայնագրերից է:




























