Լայպցիգի մերձակայքում՝ Պրոֆեն ածխահանքում պեղումների ժամանակ շան ատամներով զարդարված կաշվե պայուսակ են գտնել: DW-ի փոխանցմամբ՝ օգոստոսի 31-ին գիտնականներն առաջին անգամ ներկայացրել են հետազոտության արդյունքները:
Նրանք կարծում են, որ այդ վայրում երկաթե դարի շուրջ 2800-ամյա բնակավայր է եղել: Գտածոների թվում նաեւ խեցե անոթներ կան՝ նախատեսված կրոնական ծեսերի համար:





























