Ավստրալիայի Վուլլոնգոնգ համալսարանից մի խումբ հնագետներ Գրենլանդիայի հարավ- արեւմուտքում գտել են հնագույն հնածոներ: Դրանց տարիքը 3.7 մլրդ տարի է, հայտնում է RNS–ը:
Գիտնականները 1-4 սմ բարձրությամբ հնածո ստրոմատոլիտներ են գտել ՝ նստվածքային ֆորմացիաներ, որոնք առաջանում են միկրոօրգանիզմների շերտավոր աճի արդյունքում: Քարացուկներըհնարավոր է եղել գտնել, քանի որ դրանք ծածկող ձյան շերտը հալչել էր: Մասնագետները ուսումնասիրել են դրանց քիմիական ու հանքային կազմը, կառուցվածքը ու բացահայտել, որ ստրոմատոլիտները ձեւավորվել էին կենդանի օրգանիզմների շնորհիվ:
Հնածոները, որոնք մինչ ամենահինն էին համարվում, փաստորեն նոր գյուտից 220 մլն տարով «երիտասարդ» են:





























