Բելգիայի իշխանություններն անվտանգության նկատառումներով կարգելեն օդանավակայանների աշխատակիցներին խաղալ Pokemon Go պոպուլյար խաղը, գրում է Derniere heure թերթը:

«Ավիաուղեւորների համար փակ գոտիներում աշխատողները պոկեմոնների որսով են զբաղված իրենց աշխատանքի վրա կենտրոնանալու փոխարեն»- մեջբերում է պարբերականը տրանսպորտի դաշնային նախարար Ֆանսուա Բելլոյին: Նա օրինակ է բերել բեռներ փոխադրողներին, նաեւ անվտանգության ծառայության աշխատակիցներին:

Ընդ որում նախարարը մտահոգություն է հայտնել նրանով, որ պոկեմոններ որսալու համար ուղեւորները սկսել են մտնել այնպիսի գոտիներ, որտեղ մուտքը թույլատրվում է միայն օդանավակայանների անձնակազմին, ինչը անվտանգության սպառնալիք է ստեղծում հենց ուղեւորների համար:

Pokemon Go-ն անվճար հավելված է, որտեղ թվային ու իրական աշխարհները միահյուսված են, քանի որ սմարթֆոնի էկրանին ցուցադրվող պատկերը պրոյեկտվում է իրական աշխարհի տեղանքի վրա: Խաղի գխավոր նպատակներից մեկը՝ պոկեմոններին որսալը, ստիպում է խաղացողներին դուրս գալ փողոցներ, այգիներ, լողափ: