Գիտնականների միջազգային խումբը երեք տարվա հետազոտություն է իրականացրել ու պարզել, որ տափաստանային փղերի պոպուլյացիան կրճատվում է տարեկան 8 տոկոսով, ինչի հետեւանքով այդ տեսակին անհետացում է սպառնում, հայտնում է PeerJ. պարբերականը:
Տափաստանային փղերը այսօրվա դրությամբ մեր մոլորակի ամենախոշոր կաթնասուններն են: Դրանք մշտապես որսորդների թիրախում են, եւ գիտնականների կարծիքով հենց այդ պատճառով էլ հայտնվել են անհետացման սպառնալիքի առաջ: Մասնավորապես գիտնականները հայտնել են, որ այդ կենդանիների մահացության մակարդակը շատ գերազանցում է ծնելիության մակարդակը:
Գիտնականները նաեւ եկել են այն եզրակացության, որ մահացության մակարդակը բարձր է նույնիսկ արգելոցներում ապրող փղերի շրջանում: Աշխատության հեղինակների խոսքով անհրաժեշտ է հոգ տանել այդ կաթնասունների մասին ու փրկել նրանց անհետացման վտանգից:





























