Ֆլորիդայի իշխանությունները նահանգի իշխանություններին կոչ են անում  արեւադարձային «Էրմինա» փոթորկի հետ կապված` նախապատրաստվել պոտենցիալ առումով աղետալի ջրհեղեղների եւ ավերիչ քամիների, հայտնում  է  «Ամերիկայի ձայնը»: 

Ակնկալվում է, որ փոթորիկը  մրրիկի կարգի կանցնի այն պահին, երբ հինգշաբթի հասնի Մեքսիկական ծոցի կողմից նահանգի հյուսիսային առափնյա հատվածին:  Վատ եղանակի կանխատեսումները Ֆլորիդայի նահանգապետ Րիկ Սքոթին մղել են արտակարգ դրություն հայտարարել: 

Մեքսիկական ծոցի առափնյա հատվածում դպրոցական շատ օկրուգներ չեղյալ են համարել արտադասարանական միջոցառումները եւ սովորողներին կոչ են արել տանը մնալ:  Այնպիսի քաղաքներ, ինչպիսիք են Տալլահասսին եւ Օռլանդոն, տեղի բնակիչներին ավազով լի պարկեր են առաջարկում իրենց տները եւ առեւտրական շինությունները ջրհեղեղից պաշտպանելու համար: