85 տարեկանում վախճանվել է գերմանացի տնտեսագետ, Նոբելյան մրցանակակիր Ռեյնհարդ Զելտենը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ գիտնականը մահացել է լեհական Պոզնանում:
Զելտենը տնտեսագիտության Նոբելյան մրցանակ ստացած միակ գերմանացին է: Մրցանակը նրան, ամերիկացիներ Ջոն Նեշուին եւ Ջոն Հարսանյիին շնորհվել է 1994 թվականին, այսպես կոչված, խաղերի տեսության զարգացման գործում ներդրման համար:




























