SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը մեկնաբանել է Falcon 9 հրթիռի պայթյունը՝ արբանյակի հետ միասին, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 1-ին: Այս մասին գրում է Gazeta-ն:

«Falcon-ը կորցրեցինք հրթիռային վառելիքի լիցքավորման ժամանակ: Խնդիրը տեղայնացվել է առաջին աստիճանի թթվածնային բալոնի մոտ»,- Twitter-ում գրել է Մասկը: Նա հավելել է, որ պայթյունի պատճառներն առայժմ հայտնի չեն, բայց խոստացել է առաջիկայում նոր մանրամասներ հաղորդել:

Սեպտեմբերին Ֆլորիդայի Կարավերալ 1 տիեզերակայանի մեկնարկային համալիրում Falcon 9-ի պայթյուն էր տեղի ունեցել: Հրթիռի հետ միասին պայթյունի հետեւանքով իսրայելական արբանյակ է ոչնչացել, որը ծրագրվում էր ուղեծիր արձակել: