Աֆրիկայի բնակիչներն առաջինն են տեսել արեւի օղակաձեւ խավարումը: CNN-ի հաղորդմամբ՝ այդ արտասովոր տեսարանին ականատես են դարձել Գաբոնի, Կոնգոյի, Թանզանիայի եւ Մադագասկարի հյուսիսային հատվածի բնակիչները:

Շատերը հասցրել են լուսանկարել այդ գեղեցիկ տեսարանն ու նկարները հրապարակել սոցցանցերում:

Արեւի օղակաձեւ խավարում տեղի է ունենում, երբ խավարման պահին Լուսինը Երկրից ոչ մեծ հեռավորությամբ է լինում՝ ի տարբերություն լիարժեք խավարման, եւ ստվերի կոնուսն անցնում է երկրի մակերեւույթի վրայով՝ չհասնելով դրան: