Ավստրիայի հյուսիս-արեւմուտքում շինարարական հրապարակում մամոնտների մնացորդներ են հայտնաբերվել: Երկրաբանները մամոնտների 2,5-մետրանոց ժանիքներ ու ողնաշարի կտորներ են գտել: նախանական գնահատականով, դրանք ավելի քան 1 մլն տարվա պատմություն ունեն: Չնայած մամոնտի մնացորդների տարիքին, դրանք հրաշալի են պահպանվել, հաղորդում է Euromag-ը:

«Նման որակի գտածոները հազվադեպ երեւույթ են»,-ասել է Վիեննայի բնագիտության թանգարանի հնէաբան Օլեգ Մանդիկը՝ հավելելով, որ ժանիքների երկարությունը մի քանի անգամ մեծացնում է գտածոների արժեքը:

Մասնագետները կարծում են, որ դրանք «սովորական» մամոնտի ժանիքներ են, որոնք տարածված են եղել այդ շրջանում Սառցե դարաշրջանում: