Վրաստանի տարածքով Ռուսաստանից Հայաստան գազի մատակարարումը վերականգնվել է: Այդ մասին հայտնել է «Վրացական նավթային եւ գազային կորպորացիա» (GOGC) ընկերության մամուլի քարտուղար Թամարա Շոշիաշվիլին:
Նրա խոսքով, գազատրանսպորտային ընկերությունը վերանորոգման աշխատանքներն ավարտել է ժամանակին, եւ արդեն հոկտեմբերի 14-ին գազի առաքումը Հայաստան վերականգնվել է:
Նշենք, որ ռուսական գազի առաքումը Հայաստան դադարեցվել էր հոկտեմբերի 11-ին «Հյուսիս-Հարավ» մայրուղու վրա վերականգնողական աշխատանքների կապակցությամբ:





























