Հոկտեմբերի 16-ին Սյունիքի մարզի Հալիձոր եւ Տաթեւ գյուղերում Տաթեւի ճոպանուղու տեխնիկական գործարկման արարողության հետ կապված` հոկտեմբերի 15-ին, ժամը 17:00-ից մինչեւ հոկտեմբերի 16-ի ուշ երեկոյան Երեւան-Գորիս մայրուղուց դեպի Տաթեւի վանք տանող ճանապարհով երթեւեկությունը կսահմանափակվի: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամից:

Նման որոշում կայացնելու նպատակն այն է, որպեսզի Ճանապարհին խցանումներ եւ տեղաշարժի հետ կապված լրացուցիչ այլ անհարմարություններ չառաջանան:

Հիմնադրամը հայցում է բոլորի ներողամտությունը եւ տեղեկացնում, որ Տաթեւի ճոպանուղին շահագործման կհանձնվի հոկտեմբերի 23-ին:

Ցանկացողներն այդ օրվանից  սկսած կարող են օգտվել նորակառույց ճոպանուղուց: