Ազատության հրապարակում մեկնարկել է «Սասնա ծռերի» պաշտպանությանը նվիրված հավաք երթը։

«Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանը ելույթի ժամանակ  հիշեցրել է, որ դատարանը մերժել է անազատության մեջ գտնվող Անդրիաս Ղուկասյանի խափանման փոխելու գրավի դիմաց փոխելու միջնորդությունը։

«Մի հակամարդկային հակասահմանադրական գործելաոճ կա, որը պետք է ընդգծեմ, դա այն է, որ եւ Անդրեասին եւ մյուս քաղբանտարկյալներին թույլ չեն տալիս հանդիպել իրենց անչափահասների հետ, սա որեւէ չափանիշի մեջ չի տեղավորում»,-ասել է Սանասարյանը։

«Հայազն» կուսակցության անդամ Արմեն Հովհաննիսյանը խոսել է կառավարության փոփոխությունից։

«Մենք հասկանում ենք, որ սա նույն վարչակարգն է, որը իր էությամբ, իր կառուցվածքով, իր ստեղծելու նպատակով ուղղված է քաղաքացու, հանրության ազգային շահերի դեմ։ Իդեալական մարդու փնտրտուք չի սա, համակարգ պետք է ստեղծվի, որ  հնարավարություն չտա՝ մեզ կեղեքել, խաբեն, մեր ապագան, մեր տարածքային ամբողջականությունը առեւտրի առարկա դարձնեն»,- ասել է նա։