Դիարբեքիրում քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության կողմից կազմակերպված ջահերով երթը վերածվել է Թուրքիայում ահաբեկչական համարվող PKK-ի (Քրդական բանվորական կուսակցություն) եւ նրա առաջնորդ Աբդուլահ Օջալանին նվիրված հանրահավաքի։ Այս մասին հայտնում է թուրքական CNNturk կայքէջը։
Քրդական «Ժողովրդական հասարակություն» կուսակցության երիտասարդական թեւ համարվող «Հայրենասերների ժողովրդավարական երիտասարդական խորհրդարան» կազմակերպությունը Դիարբեքիրում կազմակերպված հանրահավաքից առաջ իրականացնում է ջահերով երթ, որի ընթացքում մոտ 500 հոգի, դեմքերը փակած սեւ գլխաշորերով՝ տանում էին PKK-ի տարբերանշանները եւ Իմրալի կղզում ցմահ բանտարկված քրդերի առաջնորդ Աբդուլահ Օջալանի նկարները։
Հանրահավաքի մասնակիցները պարել են քրդական ազգային պարը, այնուհետ մինչ առավոտ հերթապահել են ի նշան խաղաղության եւ աշխարհի բոլոր ժողովուրդներին ցանկացել են խաղաղություն։




























