U.S. News & World Report պարբերականը կազմել է Ամերիկայի լավագույն համալսարանների եւ քոլեջների նոր վարկանիշը: Այս տարի  ամսագիրը վեցերորդ անգամն անընդմեջ Փրինսթոնին է շնորհել առաջին տեղը, հայտնում է    Americaru-ն: 

Երկրի երկրորդ առաջատար համալսարանը դարձել է Հարվարդը: Ահա արդեն մի քանի տարի շարունակ այն մրցակցության մեջ զիջում է իր հիմնական մրցակցին: Երրորդ տեղում անսպասելիորեն հայտնվել է Չիկագոյի համալսարանը: 

Երկրի առաջատար բուհերի առաջին տասնյակում նաեւ հիշատակվում են Յեյլը, Սթենֆորդը, ՄՏԻ-ն, Կոլումբիայի համալսարանը, ինչպես նաեւ Ուիլյամսի հումանիտար գիտությունների քոլեջը եւ Բերկլիում Կալիֆորնիական համալսարանը:   

U.S. News & World Report-ը վարկանիշը կազմել է ուսանողների հարցման արդյունքում մի քանի ուղղություններով` սկսած ուսուցման մակարդակի գնահատումից մինչեւ ֆինանսական հարցեր: