Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսի վիճակը շարունակում է ծանր մնալ: Նրան արհեստական կոմայի մեջ են դրել եւ միացրել թոքերի օդափոխման սարքի: Այս մասին տեղական լրատվամիջոցներին տեղեկացրել են գործչի բժիշկները:

Սեպտեմբերի 13-ի երեկոյան հայտնի դարձավ, որ 93-ամյա Շիմոն Պերեսն ուղեղի կաթվածով հոսպիտալացվել է: Հիվանդանոցում նշել են, որ ախտորոշումը հստակ կլինի անհրաժեշտ ստուգումներից հետո միայն:

Իսրայելի կառավարության ղեկավար Բենիամին Նեթանյահուն հանդես է եկել հատուկ հայտարարությամբ՝ Շիմոն Պերեսին շուտափույթ ապաքինում մաղթելով: