Արձակագիր Լեւոն Խեչոյանը հայտարարություն է տարածել, որտեղ նշում է, որ որոշ ինտերնետային կայքերում մեկնաբանություններ (comment) են գրվում եւ ստորագրվում իր անունով, սակայն ինքը դրանց հետ կապ չունի:

«Ինչ-որ մարդիկ, որ համարձակություն չունեն սեփական անուն-ազգանունով ստորագրելու, թաքնվում են հայտնի գրողի անվան տակ՝ իրենց պռատ մտքերն ու հայհոյախառն արտահայտությունները հրամցնելով ընթերցողներին»,- ասված է հայտարարության մեջ:

Մի քանի լրատվամիջոցների հարցմանն ի պատասխան արձակագիր Լեւոն Խեչոյանն ասել է, որ ինքը էլեկտրոնային էջեր հազվադեպ է այցելում, իսկ նյութերի մեկնաբանություններ (comment) երբեք չի գրել եւ չի գրում: Նա նաեւ խնդրել է կայքերի պատասխանատուներից, այսուհետեւ Լ. Խեչոյան կամ Լեւոն Խեչոյան ստորագրությամբ նման մեկնաբանություններ հանդիպելիս անմիջապես ջնջել դրանք կայքից: