Քալիֆորնիան դարձել է ԱՄՆ առաջին նահանգը, որն արգելել է կետադելֆինների սպանությունը եւ անազատության մեջ պահելը: CNN-ը հայտնում է, որ նահանգի նահանգապետ Ջերրի Բրաունը համապատասխան օրենք է ստորագրել, որի համաձայն՝ զվարճանքի նպատակով կետերի եւ կետադելֆինների սպանությունն արգելվում է:
Նոր օրենքի համաձայն՝ կետադելֆիններին սպանել կամ անազատության մեջ պահել կարելի է միայն հանուն «կրթական ցուցադրության»: Հանուն թատերական շոուի կենդանիների սպանություններն արգելված են:





























