Տարեց կնոջ ժանեկավոր ներքնազգեստը խախտել է Մեծ Բրիտանիայի Դեւոն գյուղակի բնակիչների անդորրը։ The Telergraph–ը հայտնում է, որ 65-ամյա Ռոզամուն Փերրինն իր  ներքնազգեստը կախել էր բակում չորանալու, սակայն դա դուր չէր եկել հարեւաններին, որոնց վրդովել էր Ռոզամունի սեւ ժանեկավոր վարտիքը։

Հարեւաններից մեկը պոկել էր լվացքի պարանից կախված ներքնազգեստը եւ զայրույթով լի գրառում թողել Ռոզամունի փոստարկղում։ Գրառման մեջ նա իր զայրույթն էր հայտնել այն կապակցությամբ, որ նման իրը կախված է տարրական դպրոցի հենց դիմաց, եւ որ համայնքի անդամները երախտապարտ կլինեն, եթե նման բան այլեւս չկրկնվի։

Միջադեպի  մասին հայտնի էր դարձել Ռոզամունի դստեր շնորհիվ, որը գրառման եւ վարտիքի լուսանկարը տեղադրել էր Twitter–ում՝ դժգոհելով գյուղացիների հանդգնությունից։