ՀՀ նախկին արտգործնախարար, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանի կարծիքով՝ Հայ հեղափոխական դաշնակցության հետ հնարավոր է համագործակցել միայն մի դեպքում, եթե «ՀՅԴ-ն ապացուցի իր անկեղծ ընդդիմադիր լինելը»:
Լրագրողների խնդրանքով մեկնաբանելով «Ժառանգության» եւ ՀՅԴ-ի հետ համագործակցության հնարավորությունը՝ Արզումանյանը նշեց, որ երբ ինքը դեռ անազատության մեջ էր, առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ներկաայցրել է 12 կետից բաղակցած պլատֆորմ, որի շուրջ էլ իրենց ընդդիմադիր համարող ուժերը կարող են համագործակցել: Արզումայնաը նշեց, որ «Ժառանգության» հետ դեռեւս 2008թ. ընտրություններից շատ ակտիվորեն համագործակցում են, բայց մեկ ֆորմատի մեջ չեն մտնում": «Վստահ եմ, որ այդ համագործակցությունը կշարունակվի, որովհետեւ „Ժառանոգւթյունը“ ապացուցել է, որ ընդդիմադիր կուսակցություն է»,- ասաց ՀԱԿ ներկայացուցիչը, իսկ ՀՅԴ-ի մասով էլ նկատեց. «ՀՅԴ-ն այս վերջին տարիներին բազմաթիվ անգամներ ելումուտ է արել ընդդիմադիր դաշտ, եւ դեռ պետք է ապացուցի՝ ընդդիմադիր է արդյո՞ք, թե՞ ոչ: Ապացուցի իր գործողություններով, որ ժողովուրդը վստահ լինի, որ այդ կուսակցությունը իրոք հավակնում է ընդդիմադիր լինելու»: Ըստ Արզումանյանի՝ ՀՅԴ-ն «եթե անկեղծ ընդդիմադիր է, ինչ-որ փուլում հնարավոր է համագործակցությունը, բայց ես կասկածում եմ, որ ՀՅԴ-ն ընդդիմադիր կեցվածք ունի»:
Արզումանյանը NEWS.am-ի խնդրանքով անդրադարձավ նաեւ առաջին նախագահի՝ մարզային այցելություններից մեկի ընթացքում արած հայտարարությանը, թե «աշնանը լուրջ փոփոխություններ են լինելու»: «Ես հակված չեմ սեզոնային բաժանումների: Զերծ եմ մնում „թեժ աշուն“, „թեժ գարուն“ արտահայտություններից: Քաղաքականությունը ամենօրյա աշխատանք է պահանջում: ՀԱԿ-ում ամենօրյա լուրջ աշխատանք է արվում: Գուցե հրապարակային միջոցառումները կավելանան»,- նկատեց Արզումանյանը եւ հավելեց. «Սեպտեմբերի 18-ի հանրահավաքին ՀԱԿ-ը բավական լուրջ պատրաստվում: Այն ակնհայտորեն կարելի է համարել ընդդիմության միջոցառումների նոր փուլի սկիզբ»:
Ի դեպ, Ալեքսանդր Արզումանյանը հերքեց մամուլում հրապարակված այն լուրերը, թե իրեն Հայ ազգային կոնգրեսի աշխատանքներից մեկուսացրել են:




























