Ամերիկյան Միսսուրի նահանգի գլխավոր անսամբլեան թույլատրել է տեղի բնակիչներին հրազենային զենք կրել առանց հատուկ թույլատվության, հայտնում է BBC–ն
Նահանգի օրենսդիր մարմնում մեծամասնություն կազմող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները կարողացել են հավաքել ձայների անհրաժեշտ քանակություն հաղթահարելու համար վետոն, որը մինչ այդ համապատասխան օրենքի վրա դրել էր նահանգապետ դեմոկրատ Ջեյ Նիքսոնը
Հիմա նահանգի չափահաս բնակիչները իրավունք կունենան գնել ու իրենց մոտ պահել հրազենայն զենք առանց պարտադիր արտոնագրի: Հանրապետականները համարում են, որ դա օրինապաշտ քաղաքացիներին թույլ կտա պաշտպանել իրենց ու իրենց ընտանիքները:
Օրինագծի քննադատներն առարկում էին, որ դրա ընդունումը կարող է հանգեցնել զենքի կիրառումով բռնության աճին: Նրանք նաեւ վախենում են, որ նման բռնության զոհերը հիմնականում աֆրոամերիկացիները կդառնան:





























