Չկարգավորված հակամարտությունները Կովկասում սպառնալիք են տարածաշրջանային անվտանգությանը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար ՄԱմեդյարովը՝ Վրաստանի իր գործընկեր Գրիգոլ Վաշաձեի հետ համատեղ ասուլիսում:
Նրա խոսքով, Գրիգոլ Վաշաձեի հետ հանդիպմանը հանգամանալից քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը, նաեւ Աբխազիային եւ Հարավային Օսիային առնչվող հարցեր: «Մենք քննարկել ենք երկու երկրներին հետաքրքրող հարցերի շրջանակ: Հանգամանալից քննարկել ենք հակամարտությունները Կովկասում, խոսել, որ այդ հակամարտությունները կապված են տարածաշրջանային անվտանգության հետ: Գրիգոլ Վաշաձեն ներկայացրել է տեղեկատվություն Աբխազիայի եւ Հարավային Օսիայի վերաբերյալ»,- նկատել էՄամեդյարովը:
Ադրբեջանցի նախարարի խոսքով, քննարկվել են նաեւ էներգետիկ հարցեր: Մամեդյարովը նշել է, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի բացումը նախատեսված է 2012-ի վերջին կամ 2013-ի սկզբին:



























