Երեւանի Ազատության հրապարակում ավարտվեց հավաքն՝ ի աջակցություն «Սասնա ծռեր» խմբի:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ հավաքից հետո մեկնարկեց երթ մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով:

«Մենք հավաքվել ենք «Սասնա ծռերին» համերաշխություն ցույց տալու համար: Այժմ երթ ենք անելու, որ ցույց տանք մեր համերաշխությունը, միասնականությունը: Միայն սրանով չենք սահմանափակվելու, երթն էլ ցույց է տալիս, որ վախենալ պետք չէ ոչ մեկից»,- ասաց «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Հովհաննիսյանը:

Ցուցարարներն անցնելու են Մաշտոցի պողոտա- Սայաթ- Նովա- Աբովյան- Հանրապետության հրապարակ- Ամիրյան- Մաշտոցի պողոտայով եւ վերադառնալու են կրկին Ազատության հրապարակ:

Նշենք, որ աշխարհի 14 քաղաքներում այսօր նմանատիպ հավաք- երթեր են անցկացվում: