«Սասնա ծռեր» խմբի անդամ, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող Արամ Մանուկյանն արդեն կարողանում է որոշ չափով ծալել ոտքը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Հարություն Բաղդասարյանը: Նա նշեց, որ Արամ Մանուկյանի առողջական վիճակը բավարար է.

«Արամը վարժություններ է անում հաճախ, որպեսզի վերականգնվի: Նա արդեն ոտքը կարողանում է ծալել, այսինքն՝ ծնկի աշխատանքն է սկսել աշխատել, վարժությունն է անում՝վերականգնելու համար»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Պավլիկ Մանուկյանն ու իր որդին հուլիսի 27-ին ոտքի հրազենային վիրավորում են ստացել ՊՊԾ գնդի տարածքում։ Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) եւ 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել)։