«18 տարի առաջ ընդունված անկախության մասին հռչակագրով դրվեց մեր փոքրիկ անդրդվելի հայրենիքի նոր ժամանակաշրջանի սկիզբը։ Մեր պետականության ստեղծումն ու նրա հիմքերի ամրապնդումը մեզ հեշտ չեն տրվել։ Շատ ժողովուրդների նման, արցախցիները նույնպես ստիպված էին իրենց երկրի անկախությունն ու ազատությունը օծել սեփական արյամբ՝ իրենց վրա կրելով ավելի քան 3 տարի տևած պատերազմի ծանր բեռը»։
Այս մասին ասվում է ԼՂՀ-ի հռչակման 18-ամյակի կապակցությամբ Արցախի ժողովրդին հասցեագրված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանի տոնական ուղերձում։
«Մեր հանրապետության անկախությունը շատ թանկ արժի, ինչը ստիպում է մեզ բոլորիս առավել մեծ հավատարմությամբ ու հոգածությամբ պահպանել այն, ինչը կոչվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն (Արցախ)։ Վստահ եմ, որ կգա այն օրը, երբ միջազգային հանրությունը կճանաչի նրա անկախությունը։ Այսօր մեզ համար գերխնդիր է մեր հանրապետության տնտեսական ու սոցիալական զարգացումը, նրա ժողովրդավարական ինստիտուտների և քաղաքացիական հասարակության ամրապնդումը։ Անկասկած, մենք կհաղթահարենք նաև ներկա խնդիրները, կունենանք առավել ամուր երկիր»։ Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 18-ամյակը նշվելու է սեպտեմբերի 2-ին։
ԼՂՀ վարչապետ. «Վստահ եմ, որ կգա այն օրը, երբ միջազգային հանրությունը կճանաչի Լեռ
Պատմություն
Տեղադրություն




























