Ստամբուլում ամենամյա Հրանտ Դինքի մրցանակի հանձնման միջոցառման ժամանակ 2016 թվականի մրցանակները հանձնվել են Դիարբեքիրի փաստաբանների պալատի նախագահ Թահիր Էլչիին (սպանվել է 2015-ի դեկտեմբերին) եւ մանկահասակ աղջիկների ամուսնությունների դեմ պայքարող մալավիացի Թերեզա Քաչինդամոտոյին։

Թուրքական BirGun պարբերականի փոխանցմամբ՝ Հրանտ Դինքի մրցանակը հանձնող հանձնաժողովի կազմում եղել են նախկին տարիներին Դինքը մրցանակին արժանացած անձիք, հայտնի իրավապաշտպաններ ու Դինքի այրին՝ Ռաքել Դինքը։