«Սասնա ծռեր» խմբի անդամ Արեգ Կյուրեղյանը եւս երկու ամիս կմնա անազատության մեջ:  Այսօր` սեպտեմբերի 24-ին, Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ եւ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց նախաքննական մարմնի միջնորդությունը` նրա կալանքը երեկարացնելու վերաբերյալ:

Լրագրողների հետ զրույցում Արեգ Կյուրեղյանի փաստաբան Մուշեղ Շուշանյանը նշեց, որ դատարանը առանց որեւէ լուրջ հիմնավորումների բավարերլ է նախաքննական մարմնի միջնորդությունը: Նախաքննական մարմինը նշել է, որ Արեգ Կյուրեղյանը մնալով անազատության մեջ` կխոչընդոտի նախաքննությանը: Փաստաբանը նաեւ նշեց, որ իր պաշտպանյալը դատարանի դահլիճում հրաժարվել է ոտքի կանգնել եւ դատարանը նրա նկատմամբ սանկցիա է կիրառել: Արեգ Կյուրեղյանը նաեւ ելույթ է ունեցել եւ նշել, որ այն ինչ արել է` իր երկրի եւ ժողովրդի համար է արել:

Արեգ Կյուրեղյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 218-րդ (պատանդ պահել) եւ 235-րդ հոդվածներով (զենք, զինամթերք կրել, փոխադրել):