Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը հոկտեմբերի 17-ին սրբերի շարքն է դասել կաթոլիկ եկեղեցու  վեց գործիչների: Նրանց մեջ են Կանադայի եւ Ավստրալիայի առաջին սրբերը: Արարողությունը տեղի է ունեցել Վատիկանում՝ Սուրբ Պետրոսի հրապարակում, որտեղ տասնյակ հազարավոր ուխտավորներ էին հավաքվել:

Անդրե Բասսետը Քվեբեկից մեծ հեղինակություն էր վայելում, իսկ իր մահից հետո՝ 1937-ին նրա հուղարկավորությանը մասնակցել է մոտ մեկ միլիոն մարդ:

Ավստրալացի Մերի ՄքՔիլոփը, ով Սուրբ Հովսեփի օրդենի ստեղծողն է, իր կյանքը նվիրել էր աղքատ երեխաների ուսուցանման գործին: Նա անասելի խզախություն էր դրսեւորել եկեղոցու շարքերում մանկապիղծներին բացահայտելու գործում, ինչի համա 1871-ին կարճ ժամանակով բանադրվել էր:

Արարողությանը մասնակցել են Կանադայի եւ Ավստրալիայի վարչապետները: