Վերաքննիչ դատարանը մերժել է ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու եւ զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ մեղադրվող Գագիկ Միքայելյանի պաշտպանի` գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը:  NEWS.am-ի հետ զրույցում փաստաբան Անի Չատինյանը նշեց, որ պատրաստովւմ են բողոքարկել Վերաքննիչ դատարան:

Նշենք, որ Գագիկ Միքայելյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

Նշենք, որ Անի Չատինյանը Վերաքննիչ դատարն բողոք էր ներկայացրել առաջին ատյանի որոշման դեմ, որը մերժել էր գրավի դիմաց իր պաշտպանյալին ազատ արձակել:

Գագիկ Միքայելյանը մեղադրվում է ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ քարեր նետելու մեջ: Ըստ փաստաբանի` իր պաշտպանյալը հուլիսին Խորենացի փողոցում մասնակցել է խաղաղ հավաքների եւ որեւիցե մեկի նկատմամբ բռնություն չի գործադրել: