Իրանի հետ վիզային ռեժիմը չեղյալ հայտարարելու հարցը որոշվելու է Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթաքիի Վրաստան կատարելիք այցի ընթացքում, հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն:

Նրա խոսքով, վրացական կողմն արդեն հատուկ փաստաթուղթ է պատրաստել վիզային ռեժիմի չեղյալ հայտարարման վերաբերյալ: «Մեր կողմից լիակատար պատրաստակամություն կա: Մենք սպասում ենք Իրանի ԱԳՆ ղեկավարի այցին, որի ընթացքում էլ քննարկվելու են այդ հարցերը»,- ասել է Կալանդաձեն եւ հավելել, որ այցի ժամկետները դեռ չեն հստակեցվել: