«Սասնա ծռեր» խմբի անդամ Մարտիրոս Հակոբյանի (Դեդ) որդին, որը սեպտեմբերի 27-ին ձերբակալվել էր, ազատ է արձակվել:  NEWS.am-ի տեղեկություններով,  Կարեն Հակոբյանի ձերբակալման 72 ժամը լրացել է եւ նախաքննական մարմինը նրան կալանավորելու միջնորդություն չի ներկայացրել:

Կարեն Հակոբյանը ձերբակալվել էր «Սասնա ծռեր» խմբի վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունում քննվող գործի շրջանակում: