«Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեղադրանքով կալանավորված՝ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանին ազատ արձակելու համար Հայաստանում ԱՄՆ դեսպանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին եւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին: Այս մասին այսօր` հոկտեմբերի 5-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց նրա պաշտպան Տիգրան Հայրապետյանը` նշելով, որ դեսպանը դատապարտել է Կարո Եղնուկյանի նկատմամբ նախնական կալանքի կիրառումը:

«Վաղը կայանալու է Կարող Եղնուկյանին գրավով ազատ արձակելու միջնորդության քննությունը, որին ցանկություն են հայտնել ԱՄՆ դեսպանատնից ներկա գտնվել: Բացի այդ մենք որպես գրավ դատարանին առաջարկել են 1միլիոն դոլարի չափով գույք: Կարո Եղնուկյանին անազատության մեջ պահելու որեւէ հիմք չկա եւ, եթե դատարանը վաղը գրավով ազատ արձակելու  կիջնորդությւոնը չբավարարի, Կարո Եղնուկյանը լրացուցիչ հայտարարություն կանի»,-ասաց փաստաբանը:

Կարո Եղնուկյանի եղբայրը` Գրիգոր Եղնուկյանն էլ նշեց, որ իր եղբորն ազատ արձակելու պահանջով ՀՀ իշխանությւոններին դիմել են ոչ միայն ԱՄՆ դեսպանատնից, այլեւ շատ միջազգային հեղինակավոր իրավաբանական կազմակերպություններ եւ հայ քաղաքկաան եւ մշակույթի գործիչներ: Նա դատապարտեց նաեւ Կարո Եղնուկյանի տեսացույթունների արգելանքը` այն որակելով նրա նկատմամբ որպես պատիժ, ճնշում. «Միջազգային հեղինակավոր կազմակերպությունները, Հայաստանում իրավաբանական գործով զբաղվող քաղաքացիները դատապարտում են Կարո Եղնուկյանի նախնական կալանքի հարցը: Կարոյին այժմ անազատության մեջ պահելը քաղաքական հետապնդում է»:

Նշենք, որ Կարո Եղնուկյանը եւ Հայաստանի, եւ ԱՄՆ քաղաքացի է: