Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանն այսօր` հոտկեմբերի 19-ին խորհրդարանում հայտարարեց, որ Հայաստանում ներկա դրությամբ 5050 դատապարտյալ կա, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 900-ով: Սակայն, ըստ նախարարի, դատապարտյալների հարաբերական կշիռը Հայաստանում բարձր չէ: Այսպես` 100 հազ. բնակչի հաշվով ԱՄՆ-ում կա 750 դատապարտյալ, Ռուսաստանում` 650, Վրաստանում` 420, Ադրբեջանում` 270: Հայաստանում այդ ցուցանիշն ընդամենը 130 է: Ամենացածր մակարդակ այդ առումով առկա է Եվրոպայում` 80-90:
«Միջազգային փորձը ցույց է տալիս, որ այդ տեսանկյունից փոքր-ինչ համեստ ենք»,-ներկաներին սփոփեց արդարադատության նախարարը:





























