Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Աթենքի ֆոնդային բորսայի շենքի հարևանությամբ որոտացել է պայթյուն,- հաղորդում է Reuters գործակալությունը։

Տեղի ոստիկանության տվյալներով, շենքին ոչ մեծ վնաս է պատճառվել, տուժել են նաև բորսայի մոտակայքում կանգնած մի քանի ավտոմեքենաներ։ Մարդկային զոհերի մասին առայժմ ոչ մի տեղեկություն չկա։

Երկրի իրավապահ մարմինները հետաքննություն են վարում միջադեպի պատճառները պարզելու համար։