«Իրատես» թերթը գրում է. «ԱԺ աշխատակազմի ղեկավարությունը փորձում է Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինել կամ էլ վարչապետ Կարեն Կարապետյանից ավելի վարչապետ։ Ամբողջ հոկտեմբեր ամիսը օրենսդիրն իր ֆինանսական միջոցները խնայեց լրագրողների հաշվին: ԱԺ-ի միջանցքները, որտեղ հիմնականում աշխատում են լրագրողները, չջեռուցվեցին։

Բայց պատգամավորների աշխատասենյակները և նիստերի դահլիճը տաք էին պահում։ Գուցե այս խտրական մոտեցմամբ ԱԺ-ի աշխատակազմի ղեկավարությունը փորձում է գործադիրի ղեկավարին ներկայացնել ծախսերի խնայողության հաշվետվությո՞ւն... Բայց ո՞ւմ հաշվին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում