Մաքսային հսկիչ գին գոյություն չունի: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ Պետեկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը:

«Գոյություն ունի մաքսազերծման 5 ձեւ. եթե դուք ունեք համապատասխան փաստաթղթեր, դրանց հիման վրա կատարվելու է մաքսազերծում: Եթե չկան փաստաթղթերը, նմանատիպ ապրանքի ունեցած գնով պետք է մաքսազերծենք»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ դա իր մեջ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում, ՊԵԿ ղեկավարն ասաց. «Ժամանակ տվեք շտկեմ: Եթե լինեն բողոքներ, խնդրում եմ ինձ ասեք»:

Նա վստահություն հայտնեց, որ այս պահին ներկրման հետ կապված որեւէ խոչընդոտ չկա մաքսային ու հարկային մարմինների կողմից, մասնավորապես, ինքը տեղյակ է, որ 2 մեքենա բանան են ներկրել եւ խոչընդոտ չի եղել. «Կարող ենք ասել, որ խոչընդոտ չկա, ով ինչ ուզում է, թող ներկրի»: