Ադրբեջանի Խաչմազի շրջանում աշակերտները եւ ուսուցիչները ստիպված են գյուղի դպրոց գնալ խողովակի վրայով:
Report-ը հայտնում է, որ Աղչայ գետի մի ափից մյուսն անցնելու համար բնակիչները քանդված կամրջի փոխարեն մետաղական խողովակներ են օգտագործում, որը նրանց համար մեծ վտանգ է ներկայացնում:
Շրջկենտրոնից 10 կմ հեռավորությամբ գտնվող Շիխապուտ գյուղում դպրոց չլինելու պատճառով աշակերտները հաճախում են Սարքարլի գյուղի միջնակարգ դպրոց:
Գյուղի բնակիչներից մեկի խոսքով՝ ամեն օր 70-ից ավելի աշակերտներ եւ մոտ 10 ուսուցիչներ գետն անցնում են մետաղական խողովակի վրայով:




























