Ագարակատերն ու շինարարը Չինաստանում գտել են առայսօր անհայտ թռչնանման դինոզավրի մնացորդներ։ Կենդանին ապրել է 66-72 մլն տարի առաջ, գիտնականները կենդանուն անվանել են Tongtianlong limosus, հայտնում է Gazeta–ն։

Ենթադրվում է, որ դինոզավրը սատկել է՝ չկարողանալով դուրս գալ ցեխի միջից։ «Մենք ուրախ ենք, որ նա ցեխի մեջ էր մնացել, քանի որ նրա կմախքը դինոզավրերի մնացորդների՝ մեզ հասած լավագույն օրինակներից է»,- պարզաբանել է Սթիվ Բրուսաթը, հետազոտության համահեղինակը։

Այս տեսակը պատկանում է օվիրապտորոզավրներին, որոնք ունեին կտուց ու սուր ճանկեր։ Դրանց ներկայացուցիչներին գտել են Հյուսիսային Ամերիկայում ու Ասիայում։ Գիտնականները շնորհակալ են աշխատողներին այս գտածոի համար՝ չնայած դիմանիտի գործածման հետեւանքով կմախքի մի մասը վնասվել էր։