Կոշիկի եւ աքսեսուարների Jimmy Choo ապրանքանիշը «Պուշկին» սրճարանի Փարիզի մասնաճյուղի շեֆ-խոհարարի հետ համատեղ իր 20-ամյակի պատվին Cloud կլատչի ուտելի տարբերակն է ստեղծել: Դա կարմիր տորթ է՝ նուշով եւ fleur de sel աղով՝ վարդի եւ վանիլինի նուրբ երանգներով: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով Jimmy Choo-ի մամուլի ծառայությունը:

«Կլատչը» զարդարված է մարցիպանե ծաղիկներով, իսկ ճարմանդն ապրանքանիշի լոգոյով շոկոլադ է:

Աղանդերը սրճարանի այցելուներին առաջարկվելու է երկու չափով: Տորթն արդեն ներառվել է Printemps հանրախանութի «Պուշկին» սրճարանի ճաշացանկում: